Կարևոր իրադարձություններ

Մոգերինին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը Կորեական թերակղզու միջուկազերծման հանգուցային քայլ Է համարել

12 Հունիս, 2018 20:42
Մոգերինին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը Կորեական թերակղզու միջուկազերծման հանգուցային քայլ Է համարել

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի սինգապուրյան գագաթնաժողովն ամրապնդեց միջկորեական երկխոսության ձեռքբերումները եւ հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ Կորեական թերակղզու միջուկազերծում տանող ճանապարհին:

Այդ մասին ասված Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի՝ հունիսի 12-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

«Այդ գագաթնաժողովը հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ միջկորեական հարաբերություններում դրական ձեռքբերումների զարգացման համար,-ընդգծել Է նա:- Դրանց ռազմավարական նպատակը, որին համամիտ Է միջազգային ողջ հանրակցությունը, Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի եւ անշրջելի միջուկազերծումն Է»,-նշվում Է հայտարարության մեջ:

Մոգերինին ընդգծել Է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ «ակտիվորեն պաշտպանել չտարածման ռեժիմը եւ աջակցություն ցուցաբերել բանակցությունների հաջորդ փուլերի դյուրացմանը՝ միջուկային զենքից ազատ Կորեական թերակղզում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության ու բարգավաճման հասնելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին