Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին

12 Հունիս, 2018 19:43
Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին: Այս մասին  տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հայ ազգի մեծերի շարքին, ում նվիրվածությունն ու սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում դարձել են ոգեշնչման եւ ընդօրինակման աղբյուր սերունդների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին