Կարևոր իրադարձություններ

Քանդիլի գործողությունն Էրդողանի ձայները չի ավելացնի․ թուրք փորձագետներ

12 Հունիս, 2018 19:39
Քանդիլի գործողությունն Էրդողանի ձայները չի ավելացնի․ թուրք փորձագետներ

Թուրքիայում մի շարք հետազոտական կենտրոններ փաստում են, որ իշխանությունների կողմից սկսված Քանդիլի ռազմական գործողությունը որևէ կերպ չի ազդի թուրք ընտրողի վրա ու չի ավելացնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձայներն արտահերթ ընտրություններում, գրում է artigercek.com կայքը։

 
 
Реклама 10

Նշենք, որ երկրի ընդդիմությունը պարբերաբար մեղադրում է Էրդողանին իրաքյան Քանդիլի ռազմական գործողությունը նախընտրական քարոզչության նպատակով օգտագործելու համար։

Հարցումները, սակայն, պարզել են, որ հասարակության ընտրության վրա դա այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենա։ Ըստ Metropoll հետազոտական կենտրոնի ղեկավար Օզեր Սենջարի՝ մարդիկ հասկանում են, որ իշխանությունների այս քայլը արվում է ուշադրություն շեղելու նպատակով և այդքան էլ հակված չեն Քանդիլի գործողությունից հետո իրենց քաղաքական նախընտրությունները փոխելուն։

SONAR հետազոտական կենտրոնն էլ իր հերթին հայտնել է, որ քաղաքացիների մեծ մասն այլևս կողմնորոշվել են, թե ում են տալու իրենց ձայնն ու այդ որոշումը Քանդիլի գործողությամբ փոխել դժվար թե հաջողվի։ Հետազոտական կենտրոնի ղեկավար Հաքան Բայրաքչըն էլ փաստել է, որ այս նախընտրական քարոզչությունը պատմության մեջ Էրդողանի ամենացածր վարկանիշով քարոզչական շրջանն է։

Նշվում է նաև, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում քաղաքացիներից շատերը հարցումների ժամանակ թաքցնում են իրենց իրական քաղաքական նախընտրությունները  կամ առհասարակ չեն պատասխանում, թե ում են տալու իրենց ձայնը։

 

Լրահոս

Դիտել ավելին