Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը փոխնախարարների է ազատել աշխատանքից

12 Հունիս, 2018 15:22
Նիկոլ Փաշինյանը փոխնախարարների է ազատել աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Արայիկ Պետրոսյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արայիկ Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման տեքստում։

Վարչապետի մեկ այլ հրամանագրով՝ Թադևոս Ավետիսյանը ևս ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թադևոս Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նաև Հայկ Հմայակի Հարությունյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասի:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝  Հայկ Հմայակի Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման մեջ։
 

Լրահոս

Դիտել ավելին