Կարևոր իրադարձություններ

Այսօր մենք կարողանում ենք ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը․ Շարմազանով

12 Հունիս, 2018 15:15
Այսօր մենք կարողանում ենք ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը․ Շարմազանով

Այսօր մենք կարողանում ենք ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք երբեք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնում, անձնական պայքար չենք մղում»,- ասաց նա ու հավելեց, որ Արցախի ու Ցեղասպանության, ինչպես նաև մյուս ազգային հարցերում իրենք գործող իշխանության կողքին են:

Հարցին՝ ինչու ՀՀԿ-ի հետ պանթեոնում չէ կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե Հայաստանում չէ, բայց մի քանի օր առաջ ես Կարեն Կարապետյանին հանդիպել եմ ու միասին ենք եղել»«

 

Լրահոս

Դիտել ավելին