Կարևոր իրադարձություններ

Վարչապետը լեզվի տակ փուշ չունի, ներկայացնելու է բոլոր խնդիրները, որոնք ԵԱՏՄ-ում կան Հայաստանի համար․ Արամ Սարգսյան

12 Հունիս, 2018 13:45
 Վարչապետը լեզվի տակ փուշ չունի, ներկայացնելու է բոլոր խնդիրները, որոնք ԵԱՏՄ-ում կան Հայաստանի համար․ Արամ Սարգսյան

ՀՀ նոր իշխանությունները կբարձրացնեն ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր հարցերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Բոլորիդ հայտնի են իմ մոտեցումները՝ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի մասին: Ես միշտ ասել եմ, որ ԵԱՏՄ մեջ իշխանափոխություն անելն անհնար է, որովհետև մնացած երկրները թույլ չեն տալու դա: Բայց փորձը ցույց տվեց, որ հնարավոր է իշխանափոխություն անել ու դա պահել»,- նշեց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ չէր ցանկանա արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությանը խանգարել:

«Իրենք ինչ մոտեցում ցուցաբերեն, դա պետք է ընդունենք ի գիտություն և փորձենք աջակցել: Մի քանի անգամ պատգամավորի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի հետ ներկա եմ գտնվել տարբեր երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ-երկների հետ հանդիպումներին և վստահեցնում եմ, որ գործող վարչապետը լեզվի տակ փուշ չունի և ներկայացնելու է բոլոր խնդիրները, որոնք կան Հայաստանի համար»,- նշեց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին