Կարևոր իրադարձություններ

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

12 Հունիս, 2018 13:21
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 22:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Kia Sorento» (վարորդը՝ Գ. Տ., ծնված 1956 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Յ. Ն., ծնված 1996 թ.) մակնիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը և ուղևորը՝ Է. Մ.-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին