Կարևոր իրադարձություններ

Ստալինյան ժամանակներն է հիշեցնում. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյան-Մինասյան բանավեճի մասին

12 Հունիս, 2018 13:00
Ստալինյան ժամանակներն է հիշեցնում. Արմեն Ռուստամյանը՝ Փաշինյան-Մինասյան բանավեճի մասին

Միջազգային առաջադեմ փորձն է ասում, որ կառավարության մեջ պետք է լինեն տարբեր տեսակետներ և ձայների մեծանասնությամբ են որոշումները կայացվում, այլ ոչ թե միաձայնոթյամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով կառավարության նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճին:

«Համախոհությունը շատ լավ բան է: Ակնհայտ է , որ եղել են հարցեր, որոնք սկզբունքային դիրքորոշման հարցեր են, երբ միանում են տարբեր գաղափարախոսությամբ կուսակցություններ: Դա չի նշանակում վերանում են նրանց գաղափարախոսությունները եւ դրա հատման շուրջ է, որ տեղի է ունենում ընդհանուր համագործակցություն»,- նշեց նա։

Ռուստամյանը նշեց, որ երեկվա նիստում կատարվածը բնական երեւույթ է. «Ով մեզ հետ չի, մեր դեմ է» սկզբունքը ինձ համար բացարձակապես անընդունելի է, ով էլ դա հնչեցնի:  Դա ստալինյան ժամանակներն է հիշեցնում, մենք չպիտի հետ գնանք այս ժամանակները»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին