Կարևոր իրադարձություններ

Հասարակության ամենամեծ դժգոհությունն անարդարությունից է, և ամենամեծ պահանջը՝ արդարությունը. ՍԴ դատավորի թեկնածու

12 Հունիս, 2018 11:44
Հասարակության ամենամեծ դժգոհությունն անարդարությունից է, և ամենամեծ պահանջը՝ արդարությունը. ՍԴ դատավորի թեկնածու

Իմ թեկնածության ընտրությունը հնարավորություն է տալիս շարունակել իմ ներդրումը արդարադատության մեջ, տվյալ դեպքում՝ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ և պատասխանատու գործում, նպաստել Սահմանադրության գերակայությանը, շարունակել ծառայել մեր ժողովրդին և ՀՀ-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը հանդես եկավ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ծառացած մարտահրավերներից առաջնային է արդարադատության հաստատումը հասարակությունում: 

«Հասարակության ամենամեծ դժգոհությունն անարդարությունից է, և ամենամեծ պահանջը՝ արդարությունը, որը պետք է առաջին հերթին դատական իշխանության համակարգում հաստատվի»,-ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին