Կարևոր իրադարձություններ

Չոր, փաստարկված քննադատությունը ճանապարհ է նորմալ ընդդիմություն դառնալու համար. «Առավոտ»

12 Հունիս, 2018 10:30
Չոր, փաստարկված քննադատությունը ճանապարհ է նորմալ ընդդիմություն դառնալու համար. «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Հիմա, երբ իշխանությունը փոխվել է, և խորհր­դարանում ԲՀԿ-ականները նույն «ժողովրդական» ոճով հակադարձում են ՀՀԿ-ականներին, հիմա մտնել այս ոլորտ՝ առավել ևս խելամիտ չէ: Պարզ չէ՞, որ այս պարագայում վարչապետը հանրապետականներին 10:0 «մատ կանի»: «Խոշոր եղջերավոր անասուններ», «տնփեսա», «ծանր է իշխանության գլխարկը» տիպի արտա­հայտություններով քարոզչական միավորներ հա­վաքելն անհնարին է, իսկույն հակահարված կս­տանաս «արա, դուք ո՞վ դառաք վաբշե» ոճով, և դա կարժանանա մեր հասարակության մեծ մասի անվերապահ աջակցությանը:

Քննադատությունը, իմ կարծիքով, պետք է լինի միմիայն զուսպ, ակադեմիական՝ առանց կծելու, առանց ցինիզմի և աբիժնիկության. «ախ, դուք մեզ հեռացրիք, դե հիմա կտեսնեք՝ ոնց եք քաշ­վելու»: Ճիշտն ասած, ինձ թվում է, որ այս պա­հին դա էլ չի ընկալվի, եթե այսօր ՀՀԿ-ականներն անգամ Սոկրատեսի իմաստությունը դրսևորեն, միևնույն է՝ դա էլ չի ընկալվի, կարժանանա մերժման և ծաղրի:

Բայց այս իրավիճակն էլ հա­վերժ չէ. չոր, փաստարկված քննադատությունը ճանապարհ է նորմալ ընդդիմություն դառնալու համար: Եթե, իհարկե, նման ցանկություն կա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին