Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանը հանդես չի եկել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի մասին հայտարարությամբ. հերքում

12 Հունիս, 2018 10:11
Սահմանադրական դատարանը հանդես չի եկել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի մասին հայտարարությամբ. հերքում

Սահմանադրական դատարանը հանդես չի եկել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի մասին հայտարարությամբ։ Այս մասին ասվում է Սահմանադրական դատարանի կայքում։

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն:

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վ. Վարդանյան»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին