«Ժամանակ» թերթը գրում է. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է պատրաստում Լոնդոնի արբիտրաժային դատարան ներկայացնելու համար, որով պահանջելու է Հայաստանի իշխանություններին վճարել 2 մլրդ դոլար: «Լիդիանի» հայցի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում: