Կարևոր իրադարձություններ

Չգիտեմ ինչ կլինի․ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու․ «Հրապարակ»

12 Հունիս, 2018 09:55
Չգիտեմ ինչ կլինի․ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳ նոր փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք՝ մամուլում գրվեց, որ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածուն Դուք եք, Ձեզ համար է ընթանում այդ «պայքարը», այդպե՞ս է։ «Դա մարդկանց երեւակայության արդյունք է․ այս պահին նման բան չկա, եւ հետո՝ հիշեք, որ ես գիտությունների դոկտոր չեմ, իսկ ԵՊՀ ռեկտորը պետք է դոկտորական կոչում ունենա»։ Իսկ հնարավոր չէ՞ մինչեւ Արամ Սիմոնյանը լավանա, Դուք այդ ընթացքում ստանաք դոկտորական կոչում։

«3 տարի է՝ դոկտորականս գրված-դրված է սեղանի վրա»։ Բա ե՞րբ կպաշտպանեք։ «Եթե այս հեղափոխությունը չլիներ, պատրաստ էի նոյեմբեր-դեկտեմբերին պաշտպանել, իսկ հիմա շատ զբաղված եմ՝ չգիտեմ ինչ կլինի»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին