Կարևոր իրադարձություններ

Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը` Վճռաբեկի նախագա՞հ. «Ժողովուրդ»

12 Հունիս, 2018 09:10
Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը` Վճռաբեկի նախագա՞հ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Դատարանի նախագահի 15 թեկնածուների ընտրության ժամանակ ձայները բաշխվել է այնպես, որ երկուական քվե (իսկ դա եղել է առավելագույն քվեն) ստացել են դատավորներ Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը:

Արդեն հաջորդ փուլում Ասատրյանը ստացել է 3, Ավետիսյանը՝ 4 ձայն: Միայն թե, նկատենք, որ ԱԺ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար ԲԴԽ-ում թեկնածուն նախ պետք է հավաքի 6 քվե: Չի բացառվում՝ հենց Սերժիկ Ավետիսյանն էլ արդեն երրորդ փուլում ստանա 6 քվեն, միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգում արդեն խոսակցություններ են սկսվել, թե ինչպես կարող է Ավետիսյանը զբաղեցնի այդ կարեւոր պաշտոնը, եթե ժամանակին վերաքննիչ դատարանում նա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի դեպքերով շինծու քրեական գործը քննած դատավորներից մեկը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը 2010թ. անփոփոխ էր թողել Փաշինյանի դատավճիռը` նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին