Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը վերադարձել է Միջերկրական ծով

12 Հունիս, 2018 00:25
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը վերադարձել է Միջերկրական ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը «Հարրի Թրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ մտել է Միջերկրական ծովի արևելյան հատված՝ հերթական անգամ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը մասնակցելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում:

«Օդային հարվածների աջակցությունն ապահովելու համար ավիակիր հարվածային խումբը «Հարրի Թրումենի» գլխավորությամբ վերադարձել է՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Սա հզոր ազդանշան է ուղարկում մեր գործընկերներին այն մասին, որ մենք հավատարիմ ենք խաղաղության և անվտանգության պահպանությանը տարածաշրջանում և ամենուր, որտեղ ահաբեկչության սպառնալիք կա», - ասել է խմբավորման ղեկավար, կոնտր-ծովակալ Յուջին Բլեքը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, մասնավորապես՝ Defense News ամսագիրը, հայտնել են, որ ավիակիրն ու նրան ուղեկցող այլ նավեր կարող են երկար ժամկետով մնալ Միջերկրական ծովում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից «մարտահրավերներին» դիմակայելու համար, սակայն Պենտագոնը չի հաստատել այս տեղեկությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին