Կարևոր իրադարձություններ

Մոտ 340 սիրիացի փախստական վերադարձել է Հարավային Ղուտա և Հոմս նահանգ

12 Հունիս, 2018 00:13
Մոտ 340 սիրիացի փախստական վերադարձել է Հարավային Ղուտա և Հոմս նահանգ

Մոտ 340 սիրիացի փախստական վերադարձել է իրենց տներ Հարավային Գուտայում և Հոմս նահանգում: Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը:

«Անցած օրվա ընթացքում Հոմս նահանգում գտնվող իրենց տներ է վերադարձել 221 մարդ, իսկ Հարավային Ղուտա՝ 119 մարդ», - ասել է Ցիգանկովը:

Ցիգանկովի խոսքով՝ բազմակողմանի աջակցության շնորհիվ փախստականների ճամբարներից իրենց տներ է վերադարձել Հարավային Գուտայի ավելի քան 68.500 բնակիչ:

Նա նաև նշել է, որ Սիրիայի քաղաքացիների հումանիտար իրավիճակի բարելավման, բուժօգնություն ցուցաբերելու և առաջնահերթ կարիքներն ապահովելու նպատակով Հալեպի մի շարք թաղամասերում բարեգործական ակցիաներ են անցկացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին