Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և Հունաստանի միջև կարճատև ռազմական բախում կարող է լինել․ թուրք լրագրող

11 Հունիս, 2018 20:37
Թուրքիայի և Հունաստանի միջև կարճատև ռազմական բախում կարող է լինել․ թուրք լրագրող

Թուրքիայի և Հունաստանի միջև կարճատև ռազմական բախում կարող է լինել. նման կարծիք է հայտնել թուրք լրագրող Էվրեն Դեդեն Sputnik-ի թուրքական ծառայության հետ զրույցում։

Մեկնաբանելով Հունաստան փախած 8 թուրք բարձրաստիճան զինվորականների՝ հունաստանյան դատարանի որոշմամբ ազատ արձակվելու և Թուրքիային չարտահանձնվելու հետ կապված թուրք-հունական նոր լարվածությունը՝ լրագրողն ասել է․

«Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսն ասաց, թե Թուրքիան պետք է վճարի իր հնչեցրած սպառնալիքների համար։ Իր հերթին փոխնախարար Ֆոթիս Քուվելիսը հայտարարեց, որ Թուրքիայում բարբարոսական իրավական համակարգ է առկա։ Մենք չենք կարող ասել, որ երկու երկրների միջև պատերազմ չի ծագի։ Նման լարված իրավիճակում հնարավոր է կարճատև բախում», - ասել է Դեդեն։

Հիշեցնենք, որ օրերս Հունաստան փախած թուրք զինվորականներից 4-ը հունական դատարանի որոշմամբ ազատ են արձակվել։ Մինչ այս դատարանն ազատ արձակման որոշում էր կայացրել ևս 4 թուրք զինվորականի վերաբերյալ, վերջիններս այժմ քաղաքական ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել իշխանություններին։

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել էր, որ անկախ Հունաստանի դիրքորոշումից ՝ իրենք կգտնեն ու Թուրքիա կբերեն զինվորականներին։

 

Լրահոս

Դիտել ավելին