Կարևոր իրադարձություններ

Ջասթին Կլյուվերտը վաղը բուժզննում կանցնի «Ռոմայում»

11 Հունիս, 2018 20:30
Ջասթին Կլյուվերտը վաղը բուժզննում կանցնի «Ռոմայում»

«Այաքսի» երիտասարդ կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը մոտ օրերս պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ: Այս մասին հայտնում է «Football Italia»ն:

Կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի պայմանները: «Գայլերը» տեղափոխության համար կվճարեն ավելի քան 20 մլն եվրո` չհաշված բոնուսները: 19-ամյա խաղացողն այսօր կժամանի Հռոմ և վաղը բուժզննում կանցնի թիմում:

Հաղորդվում է, որ Կլյուվերտի տրանսֆերի հետագա վաճառքից «Ռոման» կստանա տեղափոխության 9%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին