Կարևոր իրադարձություններ

Ազգային ժողովում կայացել է «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում

11 Հունիս, 2018 20:16
Ազգային ժողովում կայացել է «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան» թեմայով քննարկում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ հունիսի 11-ին տեղի է ունեցել Վերլուծական խորհրդի նիստ՝ «Փոփոխվող աշխարհ, համարժեք Հայաստան. քննարկում ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ելույթներ են ունեցել Վերլուծական խորհրդի անդամները:

Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի հիմնական ուղղությունները, անվտանգային միջավայրի հիմնական արդի մարտահրավերները, Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների շաղկապվածությունն արտաքին քաղաքական գործընթացներին:

Նիստին ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ խորհրդի, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ:

 

Լրահոս

Դիտել ավելին