Կարևոր իրադարձություններ

Դեսպան Թումանյանը հյուրընկալվել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարին

11 Հունիս, 2018 19:45
Դեսպան Թումանյանը հյուրընկալվել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 10-ին հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մանսուր Ղոլամիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«Զրուցակիցներն անդրադարձան գիտության և կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժին, առկա հնարավորություններին և հարաբերությունների խորացման անհրաժեշտությանը:

Առանձին քննարկվեցին համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, բուհերի դիպլոմների ճանաչման, հյուրընկալվող ուսանողների կրթական պայմանների բարելավման և այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Իրանի գիտական, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների, տվյալ ոլորտի պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխադարձ այցերի ակտիվացման վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին