Կարևոր իրադարձություններ

ԱԱԽ քարտուղարը ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն գործունեությանը վերաբերող հարցեր

11 Հունիս, 2018 17:42
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
ԱԱԽ քարտուղարը ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն գործունեությանը վերաբերող հարցեր

Այսօր հանդիպեցի ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պրն. Շոմբի Շարփին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Հովհաննես Ղազարյանին և Ալլա Բակունցին:

Այս մասին գրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Facebook կայքի իր էջում։

Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, գրել է. «ՄԱԿ-ի մեր գործընկերները պատրաստակամություն հայտնեցին իրենց աջակցությունը բերել նոր կառավարության նախաձեռնություններին։ 

Զրույցի ընթացքում կարևորվեց ՀՀ բոլոր սահմանային անցակետերում իրականացվող բարեփոխումները, մաքսային ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության շարունակական բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը: 

Խոսեցինք նաև նոր կառավարության կողմից հակակոռուպցիոն ակտիվ գործունեության մասին, որն իմ խորին համոզմամբ ազգային անվտանգության ապահովման գերակա ուղղություններից է:

 

Լրահոս

Դիտել ավելին