Կարևոր իրադարձություններ

Տոնածիսական ուտեստներ և ազգային երգ ու պար․ տեղի ունեցավ «Համով-հոտով Երևան» փառատոնը

11 Հունիս, 2018 19:30
Տոնածիսական ուտեստներ և ազգային երգ ու պար․ տեղի ունեցավ «Համով-հոտով Երևան» փառատոնը

 «Երևանյան ամառ 2018» եռամսյա  միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվում է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը։ Այն կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության համատեղ ջանաքերով։ Այս տարի փառատոնը նվիրվում է մայրաքաղաքի 2800 ամյակին։

«Համով-հոտով Երևան»-ը երևանյան ամառ 2018 ծրագրի զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոններից է։ Փառատոնի նպատակն է երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հայկական խոհանոցի ավանդական ուտեստները։ 

Փառատոնի շրջանակում ներկայացված էր 27 տաղավար, այդ թվում՝ ռեստորաններ, արհեստագործական ուսումնարաններ, հասարակական կազմակերպություններ և այլն։

Ի թիվս այլ հյուրերի՝ փառատոնին ներկա էր նաև երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ով համակարգում է տուրիզմի ոլորտը։

Փառատոնի ընթացքում ներկայացվեցին  տաղավար տոներն իրենց ավանդական ուտեստներով՝ Նավասարդի, Բուն բարեկենդանի, Սուրբ Սարգսի և այլ տոներ։

Միջոցառման  ընթացքում անցկացվեց մրցույթ՝ «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար», «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար» անվանակարգերում։

Միջոցառումն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով և համերգային ծրագրով։ 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին