Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել. Ա․ Հովհաննիսյան

11 Հունիս, 2018 14:13
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք է բացահայտել. Ա․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսնը, իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին