Կարևոր իրադարձություններ

Թոշակների ու աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, հարցն այն է, թե որքան․ Վարդան Արամյան

11 Հունիս, 2018 12:37
Թոշակների ու աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, հարցն այն է, թե որքան․ Վարդան Արամյան

Կարծես թե տնտեսական քաղաքականության կուրսը շարունակում է նախորդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Կարծում եմ, որ անհանգստանալ պետք չէ, տնտեսական կանխատեսված աճի ցուցանիշը կապահովվի: Այս տենդենցի ապահովման պարագայում կապահովենք 4.5 տոկոսը»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած տեսակետներին, թե թե հնարավոր է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, Արամյանն ասաց, որ նոր պարտավորություններ վերցնելուց առաջ պետք է տեսանելի լինի, թե ինչպիսի եկամուտներ են ապահովվելու:

«Եթե քո տեսադաշտում եկամուտների ապահովման հնարավորություն չկա, խիստ վտանգավոր է պարտավորություն վերցնել՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու: Այո, մենք միշտ ասել ենք, որ նվազագույն աշխատավարձերը և թոշակները ժամանակի ընթացքում պետք է բարձրանան, բայց որքա՞ն: Չի կարող լինի տնտեսական աճ, և դրանից չօգտվեն աշխատողները, թոշակառուները: Թոշակների և աշխատավարձերի բարձրացումից ապագայում խուսափել չի լինի, բայց հարցն այն է, թե որքան պետք է բարձրանան: Մեկ անգամ բարձրացումը նշանակում է, որ հետագայում պետք է դրա հետ ապրես, դա մեկ անգամյա բարձրացում չէ, տարիների բարձրացում է»,- նշեց նախկին նախարարը: 

 

Լրահոս

Դիտել ավելին