Կարևոր իրադարձություններ

Վարչապետը Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարներ է նշանակել

11 Հունիս, 2018 11:14
Վարչապետը Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարներ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումներով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալներ են նշանակվել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Գևորգյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Մեկ այլ որոշմամբ՝ փոխնախարար է նշանակվել Կարեն Իսախանյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Իսախանյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար է նշանակվել նաև Վաչե Տերտերյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Վաչե Տերտերյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին