Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը լորդ Արա Դարզիի հետ քննարկել է քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման և մի շարք այլ հարցեր

11 Հունիս, 2018 10:49
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը  լորդ Արա Դարզիի հետ քննարկել է քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման և մի շարք այլ հարցեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քիչ առաջ հանդիպեցի լորդ Արա Դարզիի հետ։ Խոսեցինք Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումների՝ առողջության առաջնային պահպանման հզորացման, քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման, ծխելու դեմ պայքարի, մանկական գիրության կանխարգելման, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման և այլնի մասին։

Պայմանավորվեցինք համագործակցել վերոնշյալ ուղղություններով երկկողմանի և միջազգային հարթակներում»,– ասվում է նախարարի գրառման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին