Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    564,5
    572,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսպիյանն աշխատանքից ազատել է Շարմազանովի եղբորը

10 Հունիս, 2018 23:47
Վալերի Օսպիյանն աշխատանքից ազատել է Շարմազանովի եղբորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից: 

Բացի այդ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:   Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին