Կարևոր իրադարձություններ

Ավրորան միջազգայնացրել է Հայաստանը. Վարդան Գրեգորյան

10 Հունիս, 2018 18:40
Ավրորան միջազգայնացրել է Հայաստանը. Վարդան Գրեգորյան

Շատ մարդիկ են օգնել հայերին Ցեղասպանությունից հետո, եւ մենք անում ենք ամեն բան, որ օգնենք այլոց, ով տառապում է նմանատիպ վարմունքի հետեւանքով: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Նա նշեց, որ Ամերիկան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո 100 մլն դոլար օգնություն է տրամադրել հայերին՝ հավելելով. «Շատ մարդիկ հարց են տալիս, թե ինչու մենք միլոնավոր դոլարները չենք ծախսում հենց Հայաստանում: «Ավրորա» նախաձեռնությունը միջազգայնացրել է Հայաստանը, Ցեղասպանությանը պատմական ենթատեքստ տվեց, ավելի շատ մարդիկ են սկսել գալ Հայաստան»,-ասաց Գրեգորյանը՝ «Ավրորա-2018»-ի դափնեկիր Չժո Լա Աունի հետ համատեղ ասուլիսում:

Նրա խոսքով, իրեն ուրախացնում է այն հեղինակությունը, որն ունի «Ավրորան» միջազգային մակարդակում, ինչպես նաեւ փաստը, թե քանի մարդ է այցելում Հայաստան եւ պատրաստվում է ներդրում անել երկրում:

 

Լրահոս

Դիտել ավելին