Կարևոր իրադարձություններ

Իրանը Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների շահագործումը կսկսի մեկ ամսվա ընթացքում

10 Հունիս, 2018 15:40
Իրանը Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների շահագործումը կսկսի մեկ ամսվա ընթացքում

Իրանը Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների շահագործումը կսկսի մեկ ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Իրանի փոխնախագահ եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

«Նաթանզում ավելի խոշոր ձեռնարկություն կա մոտավորապես 60 ցենտրիֆուգների նկատմամբ զուգահեռ եւ լիակատար հսկողություն իրականացնելու համար, որը կսկսի շահագործվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Այդ ձեռնարկության շահագործումը երկրի գիտնականների անխոնջ ջանքերի շնորհիվ կսկսվի առավելագույնը մեկ ամսվա ընթացքում»,- հայտարարել է նա IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Սակայն, Սալեհիի խոսքով, դա չի նշանակում, որ Իրանը ցենտրիֆուգների զանգվածային արտադրություն է սկսում, միեւնույն ժամանակ նա չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե չեղարկվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին