Կարևոր իրադարձություններ

Օրվա աստղագուշակ

10 Հունիս, 2018 11:40
Օրվա աստղագուշակ

Խոյ. Այսօր դուք ոչ մի կերպ չեք կարողանում զսպել ձեր պոռթկումները, անգամ՝ եթե խոստովանում եք, որ դրանց հետևելը հանգեցնելու է ապագայում խնդիրներ ունենալուն: Եվ բանը ոչ այնքան ինչ-որ առանձնահատուկ խիզախության մեջ է, այլ այն բանում, որ դուք վստահ եք, որ եթե ծագեն տհաճություններ, դուք կկարողանաք ապացուցել, որ դրանցում մեղավորը մեկ ուրիշն է:Ցանկություն է առաջանում մի ինչ որ բան փոխել անձնական կյանքում:

Ցուլ. Աշխատեք զբաղվել հենց այն բաներով, որոնք ձեզ մոտ հետաքրքրվածություն և խանդավառություն են առաջացնում: Ստիպել ինքներդ ձեզ անել մի այնպիսի բան, որը թեկուզև կարևոր է, սակայն հրապուրիչ չէ, այսօր անօգուտ է՝ դուք ամեն ինչ կխճճեք, ինչ-որ բան կմոռանաք, կնայդայնանաք, իսկ արդյունքն էլ չի արդարացնի թափած ջանքերը: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, մտորել այն բանի շուրջ, թե ինչը կցանկանայիք ձեր կյանքում փոխել:

Երկվորյակներ.Անբարենպաստ օր է շփումների համար՝ ինչ էլ որ ձեզ ասեն այսօր շրջապատի մարդիկ, ասվածից ոչ մի բանը ձեզ դուր չի գալիս: Դրա հետ մեկտեղ էլ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ ծայր աստիճան տհաճ անձնավորությունների հետ, և միայն ձեր հազվագյուտ ինքնավերահսկման ունակության շնորհիվ դուք չեք ասում այն, ինչ մտածում եք: Ձեր ճանապարհին հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, և դրանց պատճառով մի շարք կարևոր հարցեր մնում են չլուծված, ինչն էլ ձեզ խիստ նյարդանացնում է:

Խեցգետին. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ դրանց մասին անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակների մասին կարելի է զրուցել: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և ռոմանտիկ հրապույրներ:

Առյուծ. Պետք է խոսել ուղիղ և խաղալ բաց՝ խորամանկություններն ու խարդավանքները բոլորովին այն չեն, ինչն այսօր ձեզ կօգնի նպատակին հասնել: Բարենպաստ օր է շփումների, անձնական և գործնական հարցեր քննարկելու համար, միայն թե դուք ներքուստ պետք է պատրաստ լինեք փոխզիջումների, այլ ոչ թե դրանց մասին հայտարարեք՝ զրուցակցին աշխուժացնելու համար: Դժվար է գերագնահատել պլանավորման կարևորությունը:

Կույս. Աշխատեք չշտապել՝ այսօր հենց’ շտապողականությունը կարող է խնդիրների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Եվ թող շրջապատը ձեզ կոչ անի արագ գործելու՝ լսեք ոչ թե նրանց, այլ ձեր ներքին ձայնին: Արժե կարգուկանոն մտցնել ձեր ֆինանսական գործերում, պարտադիր վճարումներն անել: Իսկ ահա չպլանավորած գնումներից ավելի լավ է հրաժարվեք: Օրը բարենպաստ է շփումների համար՝ դուք այսօր դուր եք գալիս մարդկանց, և նրանք դա չեն թաքցնում:

Կշեռք.Օրը ձեզանից պահանջում է ակտիվ մասնակցություն հասարակական կյանքում, անմնացորդ հետաքրքրվածություն ուրիշների գործերի նկատմամբ: Սեփական մտահղացումների իրականացումը պետք կլինի մի փոքր հետաձգել, բարեբախտաբար՝ կարճատև, քանի որ շատ շուտով դուք դրանց ձեռնամուխ կլինեք նոր թափով: Օրը խոստանում է զգալի դրամական մուտքեր՝ նշանի այն ներկայացուցիչներին, ում գործը կապված է շոու-բիզնեսի և զվարճանքի ինդուստրիայի հետ:

Կարիճ. Օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ միտումները թափ են հավաքում ժամանակի հետ, այդ իսկ պատճառով էլ կարևոր գործերը և պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին: Առավոտյան առկա վատ ինքնազգացողությունը երեկոյան կկարգավորվի:

Աղեղնավոր.Օրվա առաջին կեսը անիմաստ գործերի և առանց լուրջ պատճառների կոնֆլիկտներ ծագելու ժամանակահատվածն է: Դա ահռելի ծանրաբեռնում է ձեր նյարդային համակարգը: Ցավոք, դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դա ինքնուրույն դրանց հասնելն է: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ և բարենպաստ ժամանակահատված է, ոը խոստանում է ամենատարբեր գործերում բազմաթիվ հաջողություններ:

** Այծեղջյուր.** Ինչ էլ որ այսօր անելու լինեք, աշխատեք անել ամենաբարձր մակարդակով: Բավական է, որ մի աննշան վրիպում թույլ տաք, և անբարյացկամները անմիջապես կկառչեն դրանից, ցանկանալով վարկաբեկել ձեզ, կամ կփորձեն փչացնել այն հարաբերությունները, որոնք ձեզ համար հատկապես թանկ են: Աշխատեք ձեր հաջողությունների հանդեպ ավելորդ ուշադրություն չգրավել՝ նախանձողներ ձեզ այժմ բոլորովին պետք չեն:

Ջրհոս. Այսօր դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ: Պրոֆեսիոնալ պարտավորությունների կատարումը, սեփական և ուրիշի խնդիրների լուծումը ձեզ օգնում են գլխից հանել տագնապալի մտքերը, շեղվել տհաճ հիշողություններից: Բարենպաստ օր է բազմաբնույթ իմպրովիզների, անսովոր գործողությունների, պարկեշտության շրջանակներից դուրս գալու համար:

Ձկներ. Այսօր ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել, ընդ որում, իրադարձությունները զարգանում են բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Իմաստ չունի պայքարել ձեզանից ավելի ուժեղների հետ՝ ավելի լավ է հարմարվել հանգամանքներին, ձգտել պայմանավորվել այն մարդկանց հետ, ումից դուք կախվածություն ունեք:

 

Լրահոս

Դիտել ավելին