Կարևոր իրադարձություններ

Ամերիկյան ստարտափը «թռչող մեքենայի» նոր տարբերակ է ներկայացրել (լուսանկարներ)

09 Հունիս, 2018 22:20
Ամերիկյան ստարտափը «թռչող մեքենայի» նոր տարբերակ է ներկայացրել (լուսանկարներ)

Օդային տրասպորտային միջոցների արտադրությամբ զբաղվող ստարտափը, որը ֆինանսավորում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ներկայացրել է «թռչող մեքենայի» իր տարբերակը:

Ինչպես գրում է Business Insider-ը, The Flyer անվանումն ստացած տրանսպորտային միջոցը վարելու համար օդաչուներին մեկժամյա վերապատրաստում անհրաժեշտ կլինի միայն:

Այն աշխատում է 10 ինքնաթիռային պրոպելլերով, որոնք ինքնակառավարվող են: Տրանսպորտային միջոցը նախատեսված է նաև ջրի վրա երթևեկելու համար:

Մեքենան ամբողջությամբ էլեկտրական է և աշխատում է լիթիում իոնային մարտկոցի օգնությամբ: Մարտկոցը 20 րոպեից, սակայն, վերալիցքավորման կարիք է ունենում: Էլեկտրական հզորության շնորհիվ այն բավականին անաղմուկ է աշխատելու:

Նախնական փորձարկումների ժամանակ այն թռչելու է 300 մետր բարձրությամբ միայն՝ 32 կմ/ժամ առավելագույն արագությամբ

Հետագայում այն կկարողանա մինչև 160 կմ/ժամ արագություն զարգացնել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին