Կարևոր իրադարձություններ

Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարության դիրքորոշումը հստակ է

09 Հունիս, 2018 21:55
Այլևս Հայաստանում արտոնյալ բուժհաստատություն չի լինելու. առողջապահության նախարարության դիրքորոշումը հստակ է

Հայաստանում այլևս արտոնյալ բուժհաստատություն չի լինելու: Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, այս մասին ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը նշել է նախարարության աշխատակազմի առողջապահական պետական գործակալության աշխատակիցների հետ ժողովի ժամանակ:

«Դա անձամբ նախարարի և նախարարության հստակ դիրքորոշումն է: Իմ կողմից հավելեմ՝ բուժական հաստատությունների ղեկավարները պետք է օր առաջ գիտակցեն, որ սրանք ուղղակի խոսքեր չեն: Սա նոր Հայաստանի հստակ դիրքորոշումն է, և յուրաքանչյուր ապօրինություն կասեցվելու է օրենքով»,- հայտարարել է փոխնախարարը՝ այդպիսով վերահաստատելով համակարգում արմատական փոփոխություններ անելու նախարարի նպատակադրումը:

 

Լրահոս

Դիտել ավելին