Կարևոր իրադարձություններ

180 միլիոն դոլար շահած կինը գումարի ետևից է եկել դիմակով

09 Հունիս, 2018 21:29
180 միլիոն դոլար շահած կինը գումարի ետևից է եկել դիմակով

 Ջամայկայում կինը, ով վիճակախաղով 180 միլիոն ջամայկյան դոլար է շահել, մամլո ասուլիսին ներկայացե է դիմակով: Այս մասին հայտնում է Jamaica Observer լրատվականը:     

Այսկերպ նա փորձում է թաքցնել իր անձը: Վիճակախաղը կազմակերպած Supreme Ventures ընկերության պնդմամբ դիմակն ընտրվել է ինտերնետում քվեարկության միջոցով: Հաղթել է աչքով տվող էմոձին:

«Այսպիսի դեմք ունենում ես, երբ դառնում ես սուպերմիլիոնատեր»,- մեկնաբանել է Supreme Ventures ընկերությունը Twitter-ում :   

  Կինը ապրում և աշխատում է ջամայական Սբ. Ջեյմս ծխականում: Նա ունի երեխաներ:

Շահած գումարի մի մասը նա պատրաստվում է ծախսել Կարիբյան կղզիներում հանգստի վրա: Իսկ մնացած գումարով կինը հույս ունի շահավետ ներդրում կատարել:

 

Լրահոս

Դիտել ավելին