Կարևոր իրադարձություններ

Պերեսը ցանկանում է թիմում պահել Ռոնալդուին

09 Հունիս, 2018 20:52
Պերեսը ցանկանում է թիմում պահել Ռոնալդուին

Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը  չի ցանկանում բաժանվել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից:

Ինչպես հայտնում է «Calcionews24»-ը, Պերեսը պատրաստվում է պորտուգալացուն նոր պայմանագիր առաջարկել, որով Ռոնալդուն կստանա տարեկան 25 մլն եվրո, առանց պարգևավճարների: Պարգևավճարների հետ միասին Ռոնալդուն կարող է վաստակել տարեկան 32.5 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Ռոնալդուն «Ռեալից» պահանջել է շաբաթական 1 մլն եվրո աշխատավարձ:

Կրիշտիանուն «Ռեալի» համազգեստով է հանդես գալիս 2009 թվականից:

 

Լրահոս

Դիտել ավելին