Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի գավաթակիր «Տոսնոն» դադարեցրել է գործունեությունը

09 Հունիս, 2018 20:01
Ռուսաստանի գավաթակիր «Տոսնոն» դադարեցրել է գործունեությունը

«Տոսնո» ֆուտբոլային ակումբը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտնել է «Տոսնոյի» հովանավոր «FortGroup» ընկերության ղեկավար Մաքսիմ Լևչենկոն:««Տոսնո» ակումբի կարճ, բայց վառ պատմությունը ցավոք սրտի ավարտվում է: Հինգ տարի առաջ մենք մեծ ակնկալիքներ ունեինք, սակայն բիզնեսմեններից այդպես էլ աջակցություն չստացանք:

Փաստացի ստացվեց այնպես, որ ֆինանսական ողջ բեռը մնաց FortGroup-ի ուսերին: «Տոսնոն» մտել է ՌՖՊԼ և դրանից անմիջապես հետո ֆենոմենալ կերպով նվաճեց Ռուսաստանի գավաթը:

Այս պահին նորից ֆինանասապես ապահովել ակումբը մենք չենք կարող: Այս հարցում ոչ ոք մեզ չօգնեց, թեպետ շատերն էին բարձր-բարձր խոսում: Այսպիսով մենք որոշեցինք փակել ակումբը: «Տոսնոն» դադարում է գոյություն ունենալ: Ամեն դեպքում մենք մեր վերջին գործը անավարտ չենք թողնի, մենք սկսել են թիմի անդամների և աշխատակիցների պարտքերը մարել»,- հայտնել է Մաքսիմ Լևչենկոն «Facebook»-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ «Տոսնոյում» էր հանդես գալիս հայազգի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին