Կարևոր իրադարձություններ

Վրաստանում դպրոցականների միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

09 Հունիս, 2018 18:13
Վրաստանում դպրոցականների միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Թբիլիսիի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի աշակերտներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. չորս մարդ է զոհվել՝ մեկ երեխա և երեք մեծահասակ: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Կախեթի մարզի Գոմբորի լեռնանցքի շրջանում: Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորների թիվը հասնում է 21-ի:


Նախարարության տեղեկություններով՝ Թելավի քաղաքի հիվանդանոց «շտապ օգնության» ջոկատների կողմից տեղափոխված վիրավորների թվում 12-ը երեխաներ են:

 

Լրահոս

Դիտել ավելին