Կարևոր իրադարձություններ

Արտասահմանից պիտի գանք, մեր դրամները բերենք, որ Հայաստանին օգնենք. Վարդան Գրեգորյան

09 Հունիս, 2018 17:40
Արտասահմանից պիտի գանք, մեր դրամները բերենք, որ Հայաստանին օգնենք. Վարդան Գրեգորյան

Հայաստանը երկու թոք ունի, մեծը՝ Հայաստանն է, փոքրը՝ սփյուռքն է։ Երբ մեկին վտանգ է սպառնում, մյուսը պիտի ավելի աշխատի, որ մարմինը լավ մնա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը:

Հարցին` Սփյուռքը Հայաստանից, Հայաստանը Սփյուռքից ինչ է ցանկանում, Վարդան Գրեգորյանը պատասխանել է. «Սփյուռքը որեւէ բան իրավունք չունի պահանջելու Հայաստանից։ Սփյուռքը Հայաստանին պիտի օգնի։ Մենք հայ կառավարությունն ենք, հայ հասարակությունն ենք, հաստատություններ ունենք։ Դրամի խնդիր չէ, նվիրման խնդիր է։ Պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանը ամենազարգացած, կրթված երկրներից լինի:»։

Բայց Հայաստանը արտաքին խնդիրներ ունի, հարեւանների հետ խնդիրներ։ Բայց կարող ենք այնպես անել, որ կրթությունը թիվ մեկը լինի։ Շատ տաղանդավոր սերունդ ունենք, չեմ ուզում, որ թողնի Հայաստանը եւ հեռանա։ Արտասահմանից պիտի գանք, մեր դրամները բերենք, որ երկրին օգնենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին