Հոլիվուդյան դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի թոռնուհին՝ Շարլոտա Մարի Պոմելին Կազիրագին տատիկից ժառանգել է լավագույնը։
31-ամյա Շարլոտան ակտիվ լրագրողական գործունեություն է ծավալում, մեծ ձեռքբերումներ ունի ձիասպորտում և, իհարկե, աչքի է ընկնում գեղեցիկ արտաքին տվյալներով։
Գահի հավակնորդների հերթում Շարլոտա Կազիրագին 8-րդն է, և հավանական է, որ նա երբեք էլ գահ չբարձրանա։ Սակայն դա չի ազդում այդ կապուտաչյա գեղեցկուհու նկատմամբ հասարակության սիրո վրա։