Կարևոր իրադարձություններ

Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը հավանաբար վերջնական հայտարարություն չի ունենա. Մերկել

09 Հունիս, 2018 16:23
Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը հավանաբար վերջնական հայտարարություն չի ունենա. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G7- ի գագաթնաժողովը վերջնական հայտարարություն չի ունենա, քանի որ երկրները չեն կարողանում համաձայնության գալ այդ հարցի շուրջ:

Reuters-ի հաղորդման համաձայն, Մեծ Յոթնյակի նստաշրջանն ուրբաթ և շաբաթ օրերին կգումարվի Կանադայում, այն պայմաններում, երբ անդամ երկրների միջև լարվածությունը հասել է գագաթնակետին:

Աշխարհի արդյունաբերական խոշոր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի ղեկավարները, մտադիր են ազատ առևտրի օրենքները ոտնահարելու պատճառով, ճնշման տակ դնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրոմփը մարտի 8-ին հայտարարել  է պողպատի ներմուծման 25 տոկոսանոց  և ալյումինի ներմուծման 10 տոկոսանոց  սակագնի բարձրացման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին