Կարևոր իրադարձություններ

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնին նշանակման համար. Գագիկ Միրիջանյան

09 Հունիս, 2018 12:25
Հեղինակ՝ Գագիկ Միրիջանյան
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնին նշանակման համար. Գագիկ Միրիջանյան

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ...
Ստանձնելով մարզպետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնը՝ նախևառաջ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա գլխավորած քաղաքական ուժին ինձ հատկացրած բարձր վստահության համար: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին այս պաշտոնին նշանակման համար:
Երևի թե գիտեք, որ ես դուրս եմ եկել բժշկի ընտանիքից, ավարտել եմ ԵՊԲՀ-ն և մշտապես փորձել եմ կատարել ոչ միայն բժշկի, այլև որպես մարդու առջև դրված պարտավորությունները: Այժմ ինձ համար սկսվում է կյանքի կարևոր մի նոր փուլ, հնարավոր է ամենակարևորը իմ կյանքում: Այս փուլը ինձանից կպահանջի մինչ օրս զբաղեցրած փաշտոնների կուտակած փորձի, գիտելիքների և ուժի կենտրոնացում: Անկեղծ ասած, սա ինձ համար չափազանց պատասխանատու քայլ է: 
Որպես Արմավիրի մարզպետ իմ գործունեության հիմնական նպատակը լինելու է մարդկանց կյանքի որակի և մակարդակի բարձրացումը: Սա կարևորագույն դիրքորոշում է ոչ միայն ինձ , այլև իշխանության կառավարման մարմինների համար: 
Ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուրիդ խոսքը լսելի է լինելու. Գագիկ Միրիջանյանը ձեզ համար հասանելի է շաբաթը 7 օր, 24 ժամ:
Հարգելի գործընկերներ և Արմավիրի մարզի բնակիչներ ես ակնկալում եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը: 
Միայն միասնական ուժերի ներդրման և քրտնաջան աշխատանքի արդյունքում կկարողանանք կերտել մարզի լուսավոր ապագան: Զգալով ժամանակի զարկերակը ՝ ամեն բնակչի հետ միասին մենք պետք է տանք նոր էներգիա, նոր գաղափարներ և նոր արագություն մարզի զարգացման համար: Հավատացեք միասին մենք Արմավիրը կփորձենք դարձնել ժամանակակից, դինամիկ զարգացող և ծաղկող մարզ:

Անչափ շոյված եմ բոլոր բարեմաղթանքներից և ջերմ խոսքերից: Կփորձեմ անել հնարավորն ու անհնարինը ձեր վստահությունը պահպանելու համար:
Հարգանքով
Գագիկ Միրիջանյան։

Հրապարակում իմ անձնական տվյալներ (CV )հետագա անճշությունից խուսափելու համար։

ԳԱԳԻԿ ՄՈՒՇԵՂԻ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Անձնական տվյալներ

Ծննդյան տարեթիվ և ծննդավայր: 16 օգոստոսի 1981թ., ք. Երևան
Էլ. փոստ: [email protected]

Կրթություն
2004-2006թթ. 
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Կլինիկական օրդինատուրա
Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպիչ
ք. Երևան
1998-2004թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
ք. Երևան
1988-1998թթ.
Լ.Ն. Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոց 
ք. Երևան


Աշխատանքային գործունեություն

08.06.2018 – առ այսօր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

2018-2018թթ.
ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար

2017-2018թթ.
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ տնօրեն
2016-2017թթ.
ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ տնօրեն
2014- 2016թթ.
«Մխիթար Հերացի» բժշկագիտության զարգացման հիմնադրամ Գործադիր տնօրեն

08.01- 09.06.2014թթ.
«Հանուն կյանքի» բժշկագիտության զարգացման հիմնադրամ Գործադիր տնօրեն

2015-2016թթ.
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
2013-2015թթ. 
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Աշխատակազմի ղեկավար
2011-2013թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Բուժօգնության որակի վերահսկման բաժնի պետ
2010-2011թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան
01.09.2014թ.-առ այսօր
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ
2013-2014թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՛՛Առողջապահության կառավարում՛՛ հետբուհական գիտակրթական կուրսի դոցենտ
2012-2013թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ
2011- 2012թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Բուժական հաստատությունների կառավարման և բժշկական իրավունքի ամբիոնի ասիստենտ
2008-2011թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի ասիստենտ
2005-2008թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հանրային առողջություն և առողջապահության ամբիոնի լաբորանտ

Այլ տվյալներ

58 հոդվածների և 7 մեթոդական ձեռնարկների հեղինակ, ավելի քան 40 միջազգային և տեղական գիտական կոնֆերանսների մասնակցություն


2012թ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան գիտական խորհրդի կողմից դոցենտի կոչման շնորհում
2009թ.
Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահութայն ազգային ինստիտուտ՝ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճանի շնորհում
2015թ.
ՀՀ ՊՆ բուժ. ծառայության ավագ լեյտենանտի կոչման շնորհում


Վերապատրաստման դասընթացներ

28.04.-09.05.2014թթ.
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան Վերապատրաստման դասընթացներ
՛՛Դասախոսների որակավորման բարձրացում՛՛
17.05-28.05.2010թթ.
Ի. Մ. Սեչինովի անվան պետական բժշկական ակադեմիա վերապատրաստման դասընթացներ ՛՛Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում՛՛, ք. Մոսկվա


Պարգևներ

21.01.2018թ
Պատվոգիր ՛՛Իրավունք՛՛ թերթի կողմից 2017թ-ի ՛՛Տարվա լավագույն բժշկական կենտրոնի տնօրեն՛՛ կապակցությամբ
21.09.2017թ.
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի №2012 հրամանի ՀՀ ԵԿՄ հետ երկարատև համագործակցության և ՀՀ անկախության 26 ամյակի կապակցությամբ պարգևատրում ՀՀ ԵԿՄ-ի ՛՛5-րդ ԲՐԻԳԱԴ 20 ՏԱՐԻ՛՛ հոբելյանական մեդալով

05.07.2017թ.
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի №57 հրամանի ՀՀ ԵԿՄ հետ երկարատև համագործակցության համար պարգևատրում ՀՀ ԵԿՄ-ի ՛՛ԵՌԱՍԵՐՈՒՆԴ ԵՐԿՐԱՊԱՀ՛՛ հոբելյանական մեդալով
30.11.2016թ.
Պարգևատրում մեդալով «Leader of the branch 2016» ի շահ պետության երկարամյա արդյունավետ գործունեության, աշխատանքի բարձր ցուցանիշների ձեռքբերման մեջ անձնական զգալի ներդրման, խնդիրների լուծմանը ռացիոնալ մոտեցման և արհեստավարժության համար:
2016թ. մայիս
Պարգևատրում պատվոգրով Եվրասիական թերապևտների ասոցացիայի կողմից «Եվրասիական թերապևտների» 2-րդ համաժողովը կազմակերպելու համար:
04.07.2016թ
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի №146 հրաման
ՀՀ ԵԿՄ հետ երկարատև համագործակցության համար պարգևատրում ՀՀ ԵԿՄ-ի ՛՛ԵԿՄ 25 ՏԱՐԻ՛՛ հոբելյանական մեդալով
06.05.2016թ. 
ՀՀ պաշտպանության նախարարի հրաման № 436
Ապրիլի 2-5 տեղի ունեցած մարտական գործողություններում բժշկական ապահովմանն ունեցած ակտիվ մասնակցության և փոխհամագործակցության համար պարգևատրում ՀՀ Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով
04.05.2016թ. 
ՀՀ առողջապահության նախարար հրաման № 1338 – Ա ՀՀ ԱՆ պատվոգրով պարգեվատրելու մասին:
Զինվորական ծառայողներին բժշկական օգնություն ցույց տալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար հայտարարել շնորհակալություն և պարգևատրել պատվոգրով:
12.11.2015թ.
ՀՀ առողջապահության նախարար հրաման № 3194 – Ա 
Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում ավտովթարից տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բուժական օգնության կազմակերպմանը աջակցելու համար հայտարարել շնորհակալություն և պարգևատրել պատվոգրով
15.09.2015թ.
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահի №51 հրաման
ՀՀ ԵԿՄ հետ երկարատև համագործակցության համար պարգևատրվել է ՀՀ ԵԿՄ-ի ՛՛ԵԿՄ 20 ՏԱՐԻ՛՛ հոբելյանական մեդալով
07.07.2014թ.
Համազգային վստահություն ՛՛Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ՛՛ մրցանակաբաշխությանը փորձագիտական գնահատման և ԶԼՄ-ների կոնտենտ-անալիզի արդյունքում արժանացել է ՛՛Բարձրագույն մասնագիտական կրթության տարվա կազմակերպիչ՛՛:
15.01.2014թ.
ՀՀ Պաշտպանության նախարարի №23 հրամանի ՀՀ պաշտպանության նախարարության հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության և գիտության զարգացման համար պարգևատրում ՀՀ զինված ուժերի ՛՛Զինանշան՛՛ հուշամեդալով:

Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:


Համակարգչային ունակություններ

MS Windows, MS Office, Internet environment, PowerPoint, SAP (business management software), SPSS etc.


Ընտանեկան դրություն

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Լրահոս

Դիտել ավելին