Կարևոր իրադարձություններ

Ուներ երեք մեքենա, տարեվերջին մնաց երկուսը. «Փաստ»

09 Հունիս, 2018 09:30
Ուներ երեք մեքենա, տարեվերջին մնաց երկուսը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կամո Ադամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Արդեն նրա նախորդ՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից պարզ էր, որ Ադամյանն աշխատանքի է անցնում բավական ապահովված վիճակում: Նա հինգ անշարժ գույք ու երեք ավտոմեքենա էր հայտարարագրել: 

 

Ըստ 2017 թ. տարեկան հայտարարագրի՝ նա իր ավտոմեքենաներից մեկը՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի, վաճառել է 5 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, իրեն պատկանող մեքենաներից մեկը գրեթե նույն մոդելի է, մի փոքրիկ տարբերությամբ՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I»: Դրամական միջոցները կազմել են 63 միլիոն, 135 հազար ԱՄՆ դոլար, 5500 եվրո ու 480 հազար ռուսական ռուբլի, իսկ տարեկան եկամուտները՝ 5 միլիոն 786 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին