Կարևոր իրադարձություններ

Իրականում բոլորի համար առնվազն 10 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. «Փաստ»

09 Հունիս, 2018 08:56
Իրականում բոլորի համար առնվազն 10 դրամով հնարավոր է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության երեկվա նիստում քննարկման առարկա դարձավ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցը, սակայն պարզվեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունն այդ հարցում ռիսկեր է տեսնում և կարող է իրեն միայն թույլ տալ ընդամենը 10 դրամով այն իջեցնել, այն էլ՝ միայն 120–130 հազար անապահովների համար: «Փաստը» բազմիցս անդրադարձել է սակագինն առանց ռիսկերի նվազեցնելու իրական հնարավորություններին: Մեզ հետ զրույցներում մասնագետները հստակ նշում են, որ գիտեն ուղիները, որպեսզի անցնցում, առանց ռիսկերի սակագինը 10 դրամով նվազեցվի բոլորի համար: Նրանք պատրաստ են իրենց առաջարկները ներկայացնել կառավարությանը, եթե, իհարկե, վերջինիս կողմից ցանկություն լինի լսելու …

Այսինքն, ուղղակի քաղաքական կամք է անհրաժեշտ: Մասնագետների համոզմամբ, ընդամենը հարկավոր է սակագնի հաշվարկման բանաձևերի տրամաբանությունը փոխել, և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Հուսանք, որ նոր կառավարությունը իր նախորդների նման չի գնա մասնագետներին անտեսելու ճանապարհով և սակագների իջեցմանն ուղղված իր վճռական քայլը կանի, որի արդյունքում, չի բացառվում, որ կարող են կրկին հետաքրքիր կոռուպցիոն սխեմաներ և աներևակայելի գերշահույթների աղբյուրներ բացահայտվել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին