Կարևոր իրադարձություններ

Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանին G8 վերադարձնելու օգտին

09 Հունիս, 2018 00:07
Թրամփը հանդես Է եկել Ռուսաստանին G8 վերադարձնելու օգտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 8-ին հայտարարել Է, որ հանդես Է գալիս G8 Ռուսաստանի վերադառնալու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ըստ նրա տեղեկատվության՝ Թրամփն այս հայտարարությունը լրագրողներին արել Է Կանադա՝ G7-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:

«Դուր Է գալիս դա ձեզ, թե ոչ, մեզ հարկավոր Է լուծել համաշխարհային խնդիրները: Մինչդեռ G7-ում, որն ավելի վաղ G8 Էր, որոշեցին վռնդել Ռուսաստանին: Այժմ հարկ Է նրան հետ վերադարձնել, որովհետեւ մեզ հարկավոր Է, որ Ռուսաստանը լինի բանակցությունների սեղանի շուրջը»,-հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը:

Նա պարզաբանել Է, որ «առաջարկելու Է» հենց այս տարբերակը, սակայն, ի վերջո, այդ հարցի լուծումը կախված կլինի G7-ի մնացած մասնակիցների դիրքորոշումից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին