Կարևոր իրադարձություններ

Իդլիբում ավիահարվածների հետևանքով 45 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

08 Հունիս, 2018 23:58
Իդլիբում ավիահարվածների հետևանքով 45 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

ՄԱԿ-ում հայտարարել են Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով 45 զոհի մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ համաշխարհային կազմակերպությունից հավելել են, որ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը:

«Հումանիտար հարցերով համակարգող վարչությունը զեկուցում է, որ երեկ բազմաթիվ ավիահարվածներ են իրականացվել Զարդանա գյուղում, որոնց հետևանքով 45 խաղաղ բնակիչ է զոհվել», - հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:  

Նրա խոսքով՝ իրենց տեղեկություն են հաղորդել միայն տուժածների մասին, և իրենք պատկերացում չունեն, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետևում:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հաղորդումներն առ այն, որ ռուսական ինքնաթիռներն են հունիսի 7-ին ավիահարվածներ իրականացրել Զարդանա բնակավայրում, չի համապատասխանում իրականությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին