Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում

08 Հունիս, 2018 23:20
Ողբերգական դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տանում են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։

Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատում են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերում են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին