Կարևոր իրադարձություններ

CNN-ի հաղորդավարը ինքնասպան է եղել

08 Հունիս, 2018 18:30
CNN-ի հաղորդավարը ինքնասպան է եղել

Գրող, շեֆ խոհարար և հեռուստահաղորդավար 61-ամյա Էնթոնի Բուրդենը ինքնասպան է եղել՝ տեղեկացնում է CNN-ը:

Հեռուստաալիքի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա սեր էր տածում արկածների, ընկերների, լավ ուտելիքների, խմիչքի և պատմությունների նկատմամբ: «Նրա տաղանդները մեզ հիացնում էին, մենք կզգանք նրա բացակայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բուրդենը մահացել է Ֆրանսիայում, որտեղ ժամանել էր իր Parts Unknown շոուի նկարահանումների համար: Նրա ընկերը գտել է նրան հյուրանոցի համարում անգիտակից վիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին