Կարևոր իրադարձություններ

Վ. Օսիպյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հանրապետությունում 23:00-ից հետո որևէ հրավառություն չլինի

08 Հունիս, 2018 18:08
Վ. Օսիպյանը հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հանրապետությունում 23:00-ից հետո որևէ հրավառություն չլինի

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա:

Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ:

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը, ըստ օրենքի, սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն:

Ոստիկանության պետը, նշելով, որ վերջերս շատացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, հանձնարարեց հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի վրա:

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվեց բարելավել ծառայությունը ոստիկանության հենակետերում, ուշադրություն դարձնել անձնակազմի կարգապահությանն ու արտաքին տեսքին:

Եվս մեկ անգամ անդրադարձ եղավ այս տարի Հայաստանում տեղի ունենալիք արարողակարգային խոշոր միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայությանն ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոստիկանության արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:

 

Լրահոս

Դիտել ավելին