Կարևոր իրադարձություններ

Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, ազատ արձակվեց

08 Հունիս, 2018 18:00
Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, ազատ արձակվեց

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, դատարանից ազատ արձակվեց:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց՝ Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվում է պատգամավորների երաշխավորագրերով:

Հիշեցնենք՝ այսօր ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հակոբ Կոնջորյանը երաշխավորագրեր են ներկայացրել դատարան՝ վճարելով 1 մլն դրամ գումար։ Դրանից հետո անձնական երաշխավորագրեր ներկայացրին նաև «Ծառուկյան» դաշինքի 7 պատգամավոր։

 

Լրահոս

Դիտել ավելին