Կարևոր իրադարձություններ

Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ․ Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

08 Հունիս, 2018 17:02
 Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ․ Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:
Վարչապետը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում: 
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու պետությունների համագործակցությանը, ինչը կնպաստի նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Վինչենցո Դել Մոնակոն ընդգծել է, որ իտալական տարբեր ընկերություններ հետաքրքրված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, մասնավորապես, արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում: 
Հայ-իտալական փոխգործակցության առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին