Կարևոր իրադարձություններ

Դատարանը քննում է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

08 Հունիս, 2018 15:20
Դատարանը քննում է Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացրեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։ Դատավոր Արշակ Վարդանյանը պահանջեց անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորների ներկայությունը դատական նիստին։

Ավելի ուշ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը ներկայացան դատարան եւ հայտնեցին որ երաշխավորում են Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցում:

Դատարանը չառարկեց ներկայացված միջնորդությանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին